Հոդվածում քննարկվում են սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիային նախորդած իրողությունները, որոնք խթանեցին պատերազմի սկսումը, վերլուծվում են պատերազմի արդյունքներն ու այն դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության իրավական ուժն ու քաղաքական նշանակությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություններն ու հեռանկարները:
Բացահայտվում է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիան հնարավոր դարձավ կարգավորման գործընթացը ներքաղաքական նպատակներին ծառայեցնելու, անիմաստ ու խիստ վտանգավոր «գաղափարներով» կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տասնամյակների ընթացքում ձևավորված սկզբունքներին ու համանախագահներին հակադրվելու, հնչեցվող զգուշացումներին ականջալուր չլինելու, միջազգային հարաբերությունները հիմնովին ձախողելու արդյունքում:
Ցույց է տրվում, որ թեև պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը կարևոր էր հրադադարի հաստատման և խաղաղապահների տեղադրման մասով, սակայն ապօրինի է տարածքային խնդիրների լուծման առումով՝ հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու կապիտուլյացիայի ակտ է Հայաստանի համար:
Այդուհանդերձ, Քարվաճառի ու Լաչինի շրջանների հանձնումից հետո անիմաստ է դրա վիճարկումը և ջանքերը պետք է կենտրոնացնել հակամարտության կարգավորման հնարավորությունների լիարժեք օգտագործման վրա՝ հիմք ընդունելով Մինսկի խմբի համանախագահների դեկտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունը կարգավորման մյուս խնդիրների լուծման անհրաժեշտության մասին՝ հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա:
Կարդացեք նաև
Իրավիճակը դեռևս կարելի է փրկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և անկախության միջոցով: Խնդրի բարդությունը պատերազմի արդյունքում ստեղծված չափազանց ծանր պայմաններում, կառավարման համակարգային ճգնաժամը ինչպես արտաքին հարաբերություններում, այնպես էլ ներքին կյանքում առկա բազմաթիվ հիմնախնդիրների առնչությամբ, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների ու մարտահրավերների հնարավոր լուծումների համար անհրաժեշտ խիստ բարձր մասնագիտական որակներ ունեցող աշխատանքի շուտափույթ կազմակերպման հրամայականը, պահանջում է նոր կառավարության ձևավորում ու գործունեություն, համազգային բացառիկ համախմբում և ուժերի ու կարողությունների կենտրոնացում, բարձրակարգ մասնագետների ընդգրկում համազգային աղետի հաղթահարման համար:
Հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հղումով։
«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄ