Հարգելի՛ լսարան,
Արձագանքում եմ Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի վերաբերյալ տարածված լուրերին.
Ո՛չ երեկ, ո՛չ այսօր և ո՛չ էլ պահի դրությամբ նշված բնակավայրերում, այդ բնակավայրերը հարող տարածքներում որևէ մարտական գործողություն չի՛ ընթացել և չի՛ ընթանում, որևէ կրակ չի՛ եղել և չկա՛։
Ադրբեջանական ստորաբաժանումն առաջացել է դեպի Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերն իրար միացնող գյուղամիջյան ճանապարհ։
Կարդացեք նաև
Պահի դրությամբ Բերձորում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի ներկայացուցիչների հետ զբաղվում ենք խնդրի կարգավորմամբ.
ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ տարվում են բացատրական աշխատանքներ, քննարկումներ՝ համաձայնագրի շրջանակում Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի մերձակայքից նրանց ստորաբաժանումը հեռացնելու նպատակով։
Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհը շարունակում է մնալ ռուս խաղաղապահ զորքերի հսկողության ներքո. այն շարունակում է լինել անվտանգ և երթևեկելի։
Մուշեղ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԱՀ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ