ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ այցելել ենք Արցախի Աղավնո համայնք։
Աղավնոն այն է, որտեղ մարդկանց բնակելի տները շատ անգամ ավելի բարվոք են, քան համայնքապետարանը։
Աղավնոն այն է, որտեղ համայնքապետը և՛ զինվոր է, և՛ հրամանատար, և՛ ղեկավար։
Աղավնոն ապրում է ու մեզ սովորեցնում ապրել՝ տարբերելով կարևորը, գլխավորը, առաջնահերթը անկարևորից, երկրորդականից, ստորադասից։
Աղավնոյի բնակիչները գիտեն, որ գրված ու չգրված օրենքներով Աղավնոն հայերեն է ապրելու։
Պատկան մարմիններից միայն ենթակառուցվածք ունենալու կարողություն են ակնկալում։ Ու դեռ հուսով են ունենալ հոսանք, ինտերնետ, դպրոց..․
Կարդացեք նաև
Սոցիալական ծրագրերից մեծ մասը չի կարողանում օգտվել կապի բացակայության պատճառով։ Ստեփանակերտ էլ չեն գնում, տնից չեն ուզում բացակայել հասկանալի պատճառներով, իսկ դիմելու ժամկետները լրանում են…
Բայց իրենք ստանալու են իրենց հասանելիքը, ինչ էլ լինի, ինչ աղբյուրից էլ լինի։
Ես գիտեմ, Աղավնոյից և նման վայրերից են ծնվելու լավագույն պետական այրերը, որովհետև այդտեղի աղջիկներն ու տղաները տեսել են, թե ինչպես է իրենց գյուղապետ Անդրանիկը ամեն գնով պաշտպանում իր երկիրն ու իր համայնքի բնակիչների իրավունքներն ու շահերը։