Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ուժերի մեծաքանակ կենտրոնացումը հավաքների անցկացման և հարակից վայրերում անհամաչափ է․ հայտարարություն

Դեկտեմբեր 13,2020 18:13

2020 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ վարչական դատարանը կասեցրեց ռազմական դրությամբ սահմանված հավաքների և գործադուլների կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու արգելքը։ Ավելի ուշ, դեկտեմբերի 2-ին արգելքը ուժը կորցված ճանաչվեց ՀՀ կառավարության կողմից։

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հելսինկյան կոմիտեի իրականացրած հավաքների մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են ոստիկանության կողմից մասնակիցների նկատմամբ անհամաչափ, կոպիտ ուժի կիրառման, մասնակիցներին ոստիկանության բաժիններ անհարկի բերման ենթարկելու բազմաթիվ դեպքեր։ Որոշ դեպքերում հավաքների մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ։

Դիտարկված հավաքների վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանները մեծամասամբ չեն կրում ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ, կամ տարբերանշանները տեսանելի չեն հավելյալ հանդերձանքի պատճառով:

Դիտարկվել են դեպքեր, երբ մասնակիցներին բերման են ենթարկել դեմքն ամբողջությամբ ծածկող դիմակ կրող ոստիկաններ, որոնց հետագա նույնականացումը գրեթե անհնար է։ Բերման ենթարկելու գործողությունների ընթացքում հաճախ ոստիկանության կողմից առաջնահերթ թիրախավորվում են հավաքների փաստացի ղեկավարները։

Ոստիկանության ուժերի մեծաքանակ կենտրոնացումը հավաքների անցկացման և հարակից վայրերում, որպես վարչարարության դրսևորում, ինքնին անհամաչափ է, հաշվի առնելով, որ նոյեմբերի 11-ից ընթացող հավաքները ունեցել են բացառապես խաղաղ բնույթ։ Բազմաթիվ հավաքների ընթացքում ներկա ոստիկանների քանակը գերազանցել է մասնակիցների թվից։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ՀՀ ոստիկանությանը կոչ է անում հավաքների ընթացքում վարչարարություն իրականացնելիս խստորեն պահպանել համաչափությման սկզբունքը, բացառել տարբերանշաններ չկրող ոստիկանների կողմից հավաքների մասնակիցների նկատմամբ միջամտությունները, զերծ մնալ մասնակիցներին անհարկի բերման ենթարկելուց։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031