Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկության մեկնարկային գոտեմարտում Հայաստանի հավաքականի առաջատար, օլիմպիական խողերի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտն անցկացրեց աշխարհի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Մուսա Եվլոյեվի հետ:
Երկու ահեղ մրցակիցների սպասված մրցապայքարը ստվերեցին կողմնակալ մրցավարները, որոնք կաշկանդում էին Ալեքսանյանի գործողությունները եւ կասկածելի որոշումներ կայացնում՝ ի վնաս հայ ըմբիշի, ինչը հանգեցրեց Արթուրի պարտությանը: Կարծում ենք, Եվլոյեվը, որն, անկասկած, աշխարհի ուժեղագույն ըմբիշներից է, չուներ այդպիսի «աջակցության» կարիք եւ կուզենար, որպեսզի հաղթանակ տոներ արդար պայքարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ