Դեկտեմբերի 13-ին, ժամը 12։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թունելից դեպի Հերացու փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Honda Elysion» (վարորդ՝ Արամ Վ․, ծնված 1983 թ․), «Lada Priora» և «Ford Transit» (վարորդ՝ Տիգրան Ա․, ծնված 1964 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երկու ուղևորները և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածներից երկուսը մահացել են։
Փրկարարները «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել անգիտակից ուղևորին և տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները ու փակել գազի բալոնների փականները։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ