«Ազատություն» – Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ադրբեջանցի 4 զինծառայող, կա 2 վիրավոր։ Այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունում:
Ըստ այդմ` Հադրութից հյուսիս-արևմուտք ընկած անտառներում մնացել են հայկական զինված ջոկատներ, որոնք, ըստ ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքի, դիվերսիա են իրականացրել։ Ադրբեջանական կողմն այնուհետև նշում է, որ Ադրբեջանի ՊՆ երեք զինծառայողները զոհվել են նոյեմբերի 26-ին Սուր գյուղի տարածքում «հարձակման արդյունքում», երկուսը` վիրավորվել, իսկ մեկ այլ զինծառայող զոհվել է դեկտեմբերի 8-ին Հադրութ գյուղի մոտ: