Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում հայ ազգի գոյության միակ գրավականը ուժեղ բանակն է, այսինքն՝ մենք և մեր զինված ուժերը. Տարոն Սիմոնյան

Դեկտեմբեր 13,2020 15:41

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Բառիս բուն իմաստով մենք ապրում ենք ազգի գոյապահպանության և կյանքի վերաիմաստավորման ամենակարևոր ճյուղավորման կետում։
Սա ոչ այնքան ռազմի դաշտում է, որքան մեր ուղեղներում։
Պատմության բոլոր օրինաչափություններով մենք՝ որպես պետականություն ունեցող ազգ, արդեն չպիտի գոյություն ունենայինք, ինչպես պատմության թատերաբեմից հեռացած շատ հին ազգեր։

Սակայն մենք ԿԱՆՔ, որովհետև դեռ կիսատ գործ ունենք անելու, որովհետև մենք վերջին 3000 տարում դեռ չենք ստեղծել զգայականից ազատ պետություն, որ ունակ կլինի ոչ միայն տալ հայ մարդկանց կյանքի կազմակերպման ինքնաբավ միջավայր, այլև արտահանել այն։
Հազարամյակների ու հարյուրամյակների հիշողության այս ծանրության տակ այսօր կանգնած ենք ճամփաբաժանին։ Ուզո՞ւմ ենք ապրել որպես պետականություն, ասել է թե՝ գիտակցություն ունեցող ազգ, թե ուզում ենք պարզապես ապրել… ինչ էլ որ դրա անունը լինի…

Ես չեմ պատկերացնում կյանք՝ առանց գիտակցության, և չեմ պատկերացնում ազգն՝ առանց պետականության։
Իսկ այսօր իմ ազգին զրկում են պետականությունից, իսկ ավելի ճիշտ՝ պետականություն ունենալու ցանկությունից։
Դա անում են հետևողականորեն ու մեր ձեռքով՝ սոցիալական ցանցերում հայ մարդուն վիրավորող վայրահաչող մոլագարներն ու ապրելու մեր իրավունքը, մեր արժանապատվությունը այլ ուժերով թվացյալ պաշտպանելուն ուղղված ապիկար մարդկանց ձղաձգումները …

Մենք ունենք և ունենալու ենք պետականություն, ավելին՝ ունենք ազգային ծրագիր ու առաքելություն։
Իսկ այսօր պետք է գիտակցենք ակնհայտ ճշմարտություններ և աշխատացնենք մեր ուղեղն ու մկանները.

  • Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում հայ ազգի գոյության միակ գրավականը ուժեղ բանակն է, այսինքն՝ մենք և մեր զինված ուժերը… ուրիշ ոչ ոք, ոչ մի պետություն, ոչ մի միություն, ոչ մի պայմանագիր, ՈՉԻՆՉ և ՈՉ ՈՔ …
    Կորսված է ամեն օր, եթե մենք դա չենք օգտագործում բանակն ուժեղացնելու համար։
  • Աշխարհում հայ ազգային շահը պաշտապանողը մենք ենք և մեր պետական մարմինները… ուրիշ ոչ ոք, ոչ մի պետություն, ոչ մի միություն, ոչ մի պայմանագիր, ՈՉԻՆՉ և ՈՉ ՈՔ …
    Կորսված է ամեն օր, եթե մենք դա չենք օգտագործում պետական մարմիններն ուժեղացնելու համար։
  • Մեզնից յուրաքանչյուրը մեկ կյանք ունի, իսկ այդ կյանքը չի կարող իրական լինել, ավելին՝ երջանիկ լինել առանց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կամ միավորված ՀԱՅՔԻ…

Ինչքան էլ փորձեք ինքներդ ձեզ համոզել կամ խաբել, չի ստացվելու։
Հետևաբար, միմյանց անիծելու ու գրողի ծոցն ուղարկելու փոխարեն աշխատեք ամեն օր, ամեն ժամ ու րոպե՝ հանուն ազգային առաքելության ու հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների…
Այլ տարբերակ չկա. ներսից է լինելու փրկությունը (մեր մտածողությունից) …

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031