Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամսի 27-ի առավոտյան հայկական կողմը՝ Ղարաբաղի թևը իր 50 տոկոս հակաօդային ուժերն էր կորցրել, 40 տոկոս՝ հրետանին»․ Սամվել Բաբայանը մանրամասներ է ներկայացրել պատերազմից

Դեկտեմբեր 13,2020 14:56

Meronq.am-ին տված հարցազրույցի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը մանրամասներ է ներկայացրել պատերազմից:

«Ղարաբաղը պիտի հավաքեր 17 500 պահեստազորային ռեսուրս, առաջին փուլում՝ 7 500 – 8 000: Առաջին փուլը 90 տոկոսով կատարվել է։ Դրանից հետո չի կատարվել, որովհետև պետությունը պետք է անմիջապես պատերազմական ռելսերի վրա դրվեր, որը չի կատարվել, ու երկրորդ՝ եղել է ազատ տեղաշարժ՝ դուրս գալ-մտնել, ով ինչ ուզում է։ Ես Հայաստանի վարչապետին եմ ասել այդ մասին, Արցախի նախագահին։ Հայաստանը, որ պիտի տար 11 000 պահեստազորային ռեսուրս, տվել է 6 – 7 000, որի մեծ մասն էլի առաջադրանք չի կարողացել կատարել։

Երբ զորքը տեսնում է, որ հակառակորդի ԱԹՍ-ներին ու հրետանուն չենք կարողանում ճնշել, իրենց մեջ վախ է մտնում։ Զորամասի հրամանատարերն էլ չեն կարողանում խնդիր կատարել, որովհետև նրանց ունակությունները 4 000 մարդ ղեկավարելը չէ, նրանց ունակությունը 2 000 մարդ ղեկավարելն է։

Ջալալ Հարությունյանը պարտադրված էր 19 տարեկան երեխայի լեյտենանտ տալ, վաշտում հրամանատար նշանակել։ Սպան փախչում է, չի կատարում կամ տեղում չէ որակապես։ Սա խոսում է տասը տարվա կադրային քաղաքականության մասին։ Ջալալ Հարությունյանը կարող է հաստատել։ Սպայակազմը ստերով էր կերակրում, հիմա գեներալներ են արտահայտվում, թե «ես մեղավոր չեմ, մյուսն է մեղավոր»։ Վերջին տասը տարում ով եղել է շտաբի պետ, հրամանատար, բոլորը պատասխանատու են։

Զինկոմիսարիատները Ջաբրայիլ պահեստազոր ուղարկելիս չէի՞ն հասկանում, որ էդ ռեսուրսի մեջ Ջաբրայիլ ծառայածները պիտի շատ լինեին, պետք էր ճիշտ կազմակերպել։ Թող անկեղծ քննություն անեն, մեր հասարակությունը պարզ հասկանա՝ ինչ է եղել»։

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը 15 րոպեում կորցրել է իր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու 40 տոկոսը։ Հակառակորդն ուներ արբանյակներ, որ նայում էր, նկարահանող ԱԹՍ-ներ։ Դա եղել է 15-20 րոպեում։ Հայկական կողմը եթե կորցնում է հրետանու 40 տոկոսը, դա մեծ աղետ է, հակաօդայինինն էլ՝ 50 տոկոսը։

2016-ին, երբ բացատրում էի, որ հակառակորդի հրթիռներն ու հրետանին կարկուտի պես թափվելու է երեխաների գլխին․․․ դա սկսվել է գլխավոր երկու ուղղություններով՝ Թալիշ-Մատաղիս ու Հորադիս։ Չորս-հինգ օր անց հակառակորդը ճեղքում է հարավային ուղղությունն ու չորս-հինգ ուղղությամբ սկսում ծավալվել, զարգացնում է գրոհները։ Հիմա, որ գեներալներն իրար են մեղադրում, քաղաքականացնում են, դա ինձ համար ծանոթ է 1992-ից, երբ պարտվում են՝ բոլորը մեղավոր են, դավաճան են»,- մասնավորապես ասել է Սամվել Բաբայանը։

Սղագրությունը՝ «Սիվիլնեթի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031