«Հարգում եմ Ձեր աշխատանքը, բայց այս պահին ժամանակ չունեմ: Ինչ կա, գրված է էջում»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս և ի՞նչ հարցերի շուրջ է ընթացել ԱԱԾ-ում հարցաքննությունը, այսպես պատասխանեց ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ Ավշարի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջով դեռ դեկտեմբերի 11-ին տեղեկացվել էր, որ «Առավոտյան` ժամը 10-ին, համայնքի ղեկավարը հրավիրվել է ԱԱԾ, որը կապված է իր կողմից արված վերջին հայտարարությունների հետ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավշարի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի գլխավորությամբ միացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
Մեր հիշեցմանը՝ ԱԱԾ հրավիրվելու պատճառը համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի համաձայն՝ Ձեր հայտարարություններն էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հետ կապված, շարունակո՞ւմ եք պնդել, որ դա այդպես է, Սուրիկ Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Ոնց գրված է, այդպես էլ կա: Որևէ գրառում չի բացառվում, այդպես էլ կա: Հարգում եմ Ձեր աշխատանքը, բայց չեմ ուզում, որ այս խոսակցությունը վերածվի հարցուպատասխանի: Ինչ գրված է, դրանով էլ առաջնորդվեք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ