Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաղեք թավիշը, պարոն վարչապետ․․․»․ սիսիանցիների պահանջը

Դեկտեմբեր 13,2020 13:30

Կիրակի Սիսիանի Սիսակ Նահապետի հրապարակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցության հավաքը մեկնարկեց արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակը հարգող լռության րոպեով։

Սիսիանցի Գուրգեն Պողոսյանի խոսքով, իր 4 թոռների հետ եղել են առաջնագծում ու չեն պարտվել։  Պողոսյանի խոսքով, ներքին թշնամիները պետք է վերանան, որպեսզի ժողովուրդը ապրի, աշխատանքը շարունակվի։

«Հարգելի պարոն վարչապետ, որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ՝ թաղիր թավիշը, թաղիր քո կաբինետի մի անկյունում, ժողովրդի պահանջը կատարի, հերիք ա թշնամինները քանդեն մեր երկիրը»,–ասաց նա։

Վարչապետի աջակցության հավաքին մասնակիցներից մեկն էլ հայտարարեց, որ համայնքի ղեկավարներն ու ավագանու անդամները իրավունք չունեին իրենց անունից հայտարարություն անելու։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզի մի քանի համայնքների ղեկավարներ ու ավագանու անդամներ հայտարարություն էին տարածել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Տղերք, եթե հայտարարություն եք անում, Ձեր անունից արեք, ժողովրդի անունը մի տվեք։ Ով ա Ձեզ նման իրավունք տվել։ Միասնական եղեք, հակաժողովրդական քայլեր մի արեք, հլա պիտի մարտահրավերներին դիմակայեք»,–ասաց նա։

Վարչապետի աջակիցների խոսքով, օրը կիրակի էր, ու սիսիանցիներից շատերը չգիտեին հավաքի մասին։ «Ոչ մի հրաժարական, պարոն Փաշինյան, ինչ հրաժարական, մենք քո հետ ենք»,–հայտարարեցին Սիսիանի հրապարակում հավաքվածները։ Այդ կոչը ընդունվեց ծափահարություններով։

Ի դեպ, վարչապետին աջակցող հավաքները պարբերական բնույթ են կրելու, եւ հաջորդ հավաքը կլինի դեկտեմբերի 16-ին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031