«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարցս նորից կրկնեմ՝ ինչ-որ մեկը ՀՀ-ից, Արցախից, բանակցո՞ւմ է ռուսական կողմի հետ. նկատի ունեմ պաշտոնական շրջանակներին։
Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, ասելիք չունե՞ք։
Ի՞նչ է տեղի ունեցել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, դրանց հարակից բարձունքներում, այս պահին ի՞նչ իրադրություն է, ո՞րն է այս ամենի պատճառը, արդյո՞ք պայմանավորվածության արդյունքում են ադրբեջանցիները առաջ եկել։
Կարդացեք նաև
Արդյո՞ք զոհեր և վիրավորներ կան, ի վերջո, ռուսական կողմի հետ ի՞նչ եք պայմանավորվել, իրենք ադրբեջանցիների հետ ի՞նչ են խոսել։
Ի՞նչ եք բերաններդ ջուր առել ու վեր ընկել, թե՞ ուզածներդ էլ դա է, որ մարդիկ ինքնուրույն գնան ու ՌԴ խաղաղապահների հրամանատարությունից պարզաբանում ստանան, բա դուք ինչի համար եք, ինչի եք ընդհանրապես ապրում։
Թե՞ թաքնված այլ նպատակ կա՝ նոր ֆորս մաժորներ կամ այլ ողբերգական ելքեր»։