Սերբիայում այսօր մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը, որը փոխարինում է աշխարհի առաջնությանը:
Հայաստանից մրցագորգ մտած հինգ ըմբիշներից 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, մեկնարկելով որակավորման փուլում, պայքարից դուրս թողեց լեհ Իվան Նիլիպյուկին, այնուհետեւ 1/8 եզրափակչում առավելության հասավ իտալացի Մաթեո Մաֆեզոլիի նկատմամբ եւ քառորդ եզրափակչում գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոման Վլասովի հետ:
Մեր հավաքականից 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը եւ Արթուր Շահինյանը՝ 87 կգ, մեկնարկային գոտեմարտերում պարտություն են կրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ