Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանտիկայի պակաս, խաբված լինելու զգացողություն. ինչպե՞ս զգուշանալ ամուսնական ճգնաժամային տարիներից

Դեկտեմբեր 11,2020 22:03
amusnutyun

Ընտանեկան ճգնաժամի փուլերը տարբեր են, հոգեբանները վստահեցնում են՝ այդ ճգնաժամերի հաղթահարման կարևորագույն նախապայմանը փոխզիջումն է:

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք ամուսնական կյանքի ճգնաժամերը հաղթահարելու հարցում հոգեբանների խորհուրդներին:

Ընդհանրապես այս ճգնաժամերը հոգեբանները համարում են բնականոն երևույթ ընտանիքի զարգացման գործընթացում, բայց նաև զգուշացնում են՝ դրանք կարող են ամուսնական զույգի համար ունենալ ճակատագրական ավարտ: Կարևոր է ճգնաժամային այս տարիների ընթացքում դրսևորել համբերություն, որպեսզի կտրուկ որոշումների և քայլերի չգնալ:

Ընտանեկան հոգեբան Եկատերինա Ուգոլևան ամենաճգնաժամային և բարդ տարին ամուսնական կյանքում համարում է ամուսնական առաջին տարին, երբ այսպես ասած՝ ընտանիքի չգրված օրենքների  հիմքն է դրվում:

Հոգեբանները ամուսնական կյանքի ընթացքում որպես ճգնաժամային առանձնացնում են հատկապես ամուսնական համատեղ կյանքի հետևյալ շրջափուլերը.

  1. Ամուսնությունից 2-3 ամիս անց,
  2. Ամուսնությունից կես տարի անց,
  3. Ամուսնությունից մեկ տարի անց,
  4. Առաջնեկի ծնունդից հետո,
  5. Ամուսնությունից 3-5 տարի անց,
  6. Ամուսնության 7-8-րդ տարում,
  7. Համատեղ կյանքի 12-րդ տարում,
  8. Համատեղ ամուսնական կյանքի 20-25-րդ տարիներին:

Սակայն առավել սուր ճգնաժամեր են գրանցվում ամուսնական կյանքի 3-րդ և ամուսնական կյանքի 13-23-րդ տարիների ընթացքում:

3-ամյա հարաբերությունների ճգնաժամ

Ամուսնության 3-րդ տարում առաջացած ճգնաժամի պատճառը ռոմանտիկայի պակասն է, ամուսինները սկսում են իրենց դրսևորել ոչ այնպես, ինչպես սիրահարվածության ժամանակահատվածում, երբեմն առաջանում է խաբված լինելու  զգացողություն:

Համատեղ կյանքի «կեսի» ճգնաժամ

Ամուսնական կյանքի 13-23-րդ տարիների ճգնաժամը բավականին վտանգավոր է: Այն բավականին երկար է տևում: Ամուսնական կյանքի ճգնաժամն այս դեպքում համընկնում է ամուսինների՝ միջին տարիքի ճգնաժամի հետ, որը տեղի է ունենում, երբ անձը մոտենում է 40-ին: Ավանսային ժամանակն ավարտվում է, անձին թվում է, թե չի կարող հասնել իր բոլոր նպատակներին և այլն:

Ամուսնական այս ճգնաժամային փուլի ընթացքում հոգեբանները հորդորում են ամուսնական զույգին չկենտրոնանալ իրենց տարիքի վրա և համատեղ կյանքում շեշտը դնել վայելքների և համատեղ հաճույքների վրա:

Ամուսնական կյանքում ճգնաժամերի հաղթահարման հարցում մասնագիտական տարբեր տեսակետներ կան: Սակայն տարբեր մասնագիտական մոտեցումներում ընդհանրությունը հետևյալն է. ամուսնական զույգը պետք է փորձի խնդիրների մասին զրուցել և իրավիճակը հաղթահարել ոչ թե պահի ազդեցության տակ, այլ ավելի սթափ վիճակում՝ խուսափելով կտրուկ որոշումներ կայացնելուց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031