Այսօր ոստիկանական ուժերի կողմից ապօրինի կերպով բերման են ենթարկվել «Հայրենիք» կուսակցության մի շարք անդամներ ու համակիրներ, որոնք մասնակցում էին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի երթին։
«Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող անօրինական գործողությունները, որոնք ուղղորդված են բռնապետական հրամաններով պաշտոնը պահող և ժողովրդի արդարացի պահանջից սարսափող դավաճանի կողմից։
«Հայրենիք»-ը ևս մեկ անգամ շեշտում է, որ սա պայքար է՝ հանուն Հայրենիքի փրկության, և Փաշինյանի ու նրա վարչակազմի կողմից իրականացվող որևէ գործողություն չի կասեցնելու այն։
«Հայրենիք» Կուսակցություն