Դեկտեմբերի 12-ին Բելգրադում ( Սերբիա) մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական անդրանիկ խաղարկությունը, որը փոխարինում է 2020 թվականի աշխարհի առաջնությանը:Այն չեղարկվել է, քանի որ չեն կարողացել ապահովել UWW բյուրոյի սահմանած չափորոշիչները:
Աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը մասնակցող 51 երկրների 505 մասնակիցների մեջ է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը՝ 10 անդամով:
Վաղը պայքարն սկսելու են հինգ քաշային կարգերի ըմբիշներ: Հայաստանից մրցագորգ կմտնեն. 55 կգ քաշային կարգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Մալխաս Ամոյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան եւ 87 կգ՝ Արթուր Շահինյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ