Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չի կարող Իլհամ Ալիեւը չհասկանալ իր հայտարարությունների սադրիչ բնույթը, իր հաղթանակի ֆոնին Ալիեւը փորձում է առաջ քաշել իր հետագա պահանջները». Զատուլին

Դեկտեմբեր 11,2020 20:22

Այսօր «Սպուտնիկ Արմենիայի» կազմակերպած կլոր սեղան քննարկմանը ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարեց, որ վկա են եղել նրա, թե ինչպես Թուրքիան հատկապես համաձայնագրի ստորագրումից հետո պնդում էր, որ ներառվի խաղաղապահ առաքելությունում ու որպես փոխհատուցում Թուրքիայի այդ ձգտման, ի հայտ եկավ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գաղափար: Հիմա էլ պայքար է տարվում այդ կենտրոնին այլ նշանակություն տալ, իսկ մեր տեսակետը պարզ է, այն հայտնել է Վլադիմիր Պուտինը՝ նշելով, թե ինչու Թուրքիան չի կարող ներգրաված լինել ղարաբաղյան հակամարտությունում՝ որպես խաղաղապահ՝ հիշեցնելով պատմական դեպքերը, օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունը.

«Ակնհայտ է, որ այն հայտարարությունից հետո, որը Ադրբեջանի նախագահն արդեն երկրորդ անգամ է անում՝ կապված Երեւանի, Զանգեզուրի, Սեւանի պատմական պատկանելության հետ, որ այդ միտքը հանգիստ չի տալիս Ադրբեջանին ու հենց իրեն՝ Ադրբեջանի նախագահին, չի՞ կարող Իլհամ Ալիեւը չհասկանալ իր հայտարարությունների սադրիչ բնույթը: Նա դա ասում է  արդեն երկրորդ անգամ. «Ես հիշում եմ, որ նա սկսեց խոսել Երեւանի խանության մասին մի քանի տարի առաջ: Իհարկե, նա չի կարող չհասկանալ: Այսօր իր հաղթանակի ֆոնին եւ հաղթական շքերթի ներքո նա փորձում է առաջ քաշել իր հետագա պահանջները: Չեմ կարծում, որ դրանք իրատեսական են, բայց նրանք գոնե սատարում են շովինիզմի եւ հայատյացության ոգուն ադրբեջանական հասարակության մեջ», – ասաց քաղաքական գործիչը:

Նրա խոսքով, Ղարաբաղի պատերազմից ոչ շատ առաջ, անկախ ռուս փորձագետները ուսումնասիրություն են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի դպրոցական դասագրքերի վերաբերյալ ու հայտնաբերել, որ Ղարաբաղյան դեպքերի մեկնաբանությունների տարբերությունը պարզապես վիթխարի է: Հայկական տարբերակում այն շատ զուսպ է՝ առանց ադրբեջանական ժողովրդին նսեմացնելու, վիրավորելու, իսկ ադրբեջանական դասագրքերում դա նորմա է՝ «ֆաշիստներ, օկուպանտներ, մարդ չեն» եւ այլն. «Ո՞վ է հարեւան երկրի նկատմամբ նման վերաբերմունքի պատասխանատուն, ո՞վ է պատասխանատու Էնվեր փաշայի մասին հայտարարության: Այսքանից հետո հնարավո՞ր է լրջորեն քննարկել Ղարաբաղի բնակչության ապրելու հարցը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031