Լրահոս
Օրվա լրահոսը

Ըմբոստության ցույց Գյումրիում․ վարչապետի հրաժարականի պահանջով փակել էին Հայուհու հրապարակը

Դեկտեմբեր 11,2020 19:40

Այսօր կեսօրին՝ ժամը 15․00-ի սահմաններում մի խումբ ընդդիմադիրներ՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ, փակել  էին Գյումրու Հայուհու հրապարակը՝  մի քանի րոպե կաթվածահար անելով քաղաքի կենտրոնական այս հատվածի  երթևեկությունը։ Նրանք  պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Aravot.am-հ հետ զրույցում Կարապետ Պողոսյանն ասաց, որ երեքշաբթի օրվանից իրենք սկսել էին ըմբոստության ցույցերի շարք ու այսօրվա Հայուհու հրապարակը փակելը  հենց այդ ցույցերի շարունակությունն է։

«Նպատակը եղել  է մեր բողոքի ձայնը տեղ հասցնելը, միևնույն ժամանակ քաղաքացիներին իրազեկելը մեր ծրագրերի մասին։ Ճիշտ է՝ իր բնույթով  ծայրահեղ ակցիա է, բայց այս իրավիճակում այլ ելք չկա, գուցե և ընթացքում  նմանատիպ գործողությունները շատանան», ասաց Կարապետ Պողոսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ որևէ անախորժություն, որևէ միջադեպ չի եղել: Այն վարորդներն էլ, որոնք ցույցի ընթացքում չէին կարողանում երթևեկել ու դժգոհել են, ընդդիմադիրները նրանց բացատրել են․ «Սա մեր պայքարի ձևն է, մեր հայրենիքը, երկիրը փրկելու միակ տարբերակը»։

Կարապետ Պողոսյանը պարզաբանեց․ «Մարդիկ մեծամասամբ մեզ հասկացել են, նույնիսկ մարդիկ կային, որոնք հեռախոսահամար վերցրեցին, որպեսզի հանդիպեն, աջակցեն։ Նույնիսկ ակցիայի ժամանակ դեպք եղավ, երբ մեքենայի վարորդն ու ուղևորներն ապակիները իջեցրեցին ու ասացին՝ եկել ենք ձեզ օգնելու»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031