Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին:
Ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարն առանձնահատուկ կարևորել է Արցախի առողջապահական ոլորտի հետ ուղիղ համագործակցության նրանց պատրաստակամությունը՝ համոզմունք հայտնելով, որ փոխգործակցության նման մակարդակը մեծապես նպաստելու է մատուցվող բուժծառայություններն ավելի որակյալ դարձնելուն:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք առաջարկներ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ