Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը իր նախկին խորհրդային սահմաններով ակնհայտորեն հապճեպ էր եւ պայմանական». Զատուլին

Դեկտեմբեր 11,2020 19:07

«2018-ի հայտնի թավշյա հեղափոխությունից հետո նոր սխալներ եղան՝ բավարար փորձի եւ կոմպետենտության բացակայությունից: Նրանք փոխարինեցին ավելի փորձառու բանակցողներին: Ես նկատի ունեմ ներքին քաղաքական հանգամանքները: Հայաստանի ղեկավար պարոն Փաշինյանի հայտարարությունը, որ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ», Ղարաբաղի իշխանությունների ցուցադրական նսեմացումը, որին ուզում էին հայկական մարզպետի կարգավիճակ տալ ու այդպիսի հայտարարություններ էին անում, այս ամենը իր դերը խաղաց արդյունքում: Փաշինյանն անհրաժեշտ համարեց իր պայքարը տանել նախկին իշխանությունների դեմ, այսպես կոչված ղարաբաղյան կլանի դեմ՝ փորձելով սուպեր հայրենասիրությամբ ցույց տալ, թե ոչ մի խնդիր չկա: Այս ամենը իր վատ դերն ունեցավ»,- այսօր «Սպուտնիկ Արմենիայի» կազմակերպած կլոր սեղան քննարկմանը այսպես հայկական կողմի սխալների մասին խոսեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նա ասաց, որ Ադրբեջանն է խախտել հրադադարը, սանձազերծել պատերազմը՝ Թուրքիային ունենալով իր թիկունքին ու դա կարող է վատ օրինակ լինել: Հիմա իրենց համար ծովը ծնկներից է որովհետեւ ոգեւորված են դրոնների աշխատանքից, նոր զինատեսակներից. «Ինչպիսի արդյունքներ էլ լինեն, պարզ է, որ այդ գործողություններից մարդիկ են տուժում՝ երկու կողմերից էլ: Ղարաբաղի բնակչությունը, որը բնակվում է Արցախի հանրապետությունում, թեկուզեւ չճանաչված, բայց ունի ինքնորոշման իրավունք: Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը իր նախկին խորհրդային սահմաններով ակնհայտորեն հապճեպ էր եւ պայմանական, որովհետեւ արդեն իսկ չի համապատասխանում երկրի վրա իրականության հետ: Այս տեսանկյունից անվերջ հղումները, թե դա մեր հողն է, մեր տարածքն է, վերագնահատման կարիք ունեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այդ ամենը ասեք ձեր ԱԳ նախարար յոլդաշ Լավրովին,որը բոլոր հարթակներում պնդում էր 7 շրջանների վերադարձը,որն էլ մեսիջ հանդիսացավ թուրքերի համար՝ռուսները ձեզ հետ են,պատերազմ սկսեք…:Մինսկի Խմբի համանախագահները միշտ ել պնդել են,որ նրանք միջամտում կողմերի որոշումներին՝բայց կերաշխավորեն ցանկացած երկկոմ որոշման կատարումը:Նրանք միշտ նշում էին իրենց անկողմնակալությունը,իսկ Լավրովը խախտելով այդ սկզբունքը իր պլանն էր առաջարկում:Այդ պլանի իրագործման համար միլիարդների ժամանակակից զենք վաճառեցին ադրբեջանին,քաղաքական աջակցություն ցուցաբերեցին թուրքերին Արցախի դեմ պատերազմին:Սակայն պատերազմի ընթացքում իբրև չեզոքություն էին խաղում…:Ես կարծում եմ այդպիսի աջակցությունները անշահախնդիր չեն կատարվում:
    Այժմ էլ իրենց հեռուստաալիքներով գլուխներս տանում են,իբր եկել են Արցախի հայ բնակչությանը փրկելու….:Եկել եք ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պլյուս հայկական տարածքները ադրբեջանին նվիրելու առաքելությամբ:
    Հայ ժողովրդի դեմ գործում եք յոլդաշ Ստալինի պես՝հայ ժողովրդին զրկել առանց թուրքերի ապրելու հնարավորությունից:Թուրքերն էլ ռուսների դեմ հանդես կգան՝ ինչպես Աթա Թուքը հայկական հողերը ստանալուց հետո թքեց Ստալինի երեսին….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031