Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանին չե՞ն տեղեկացրել, որ Բաքվի շքերթում նրա արտասանածը վերաբերում է Իրանի հողերը բռնի կերպով տարանջատելուն». Զարիֆ. Ermenihaber

Դեկտեմբեր 11,2020 18:07

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը կոշտ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Բաքվի շքերթում արած հայտարարությանը։ Այս մասին Զարիֆը գրառում է արել Twitter-ում։

Իրանի ԱԳ ղեկավարը մասնավորապես գրել է․ «Նախագահ Էրդողանին չե՞ն տեղեկացրել, որ Բաքվի շքերթում նրա արտասանածը վերաբերում է Արազից հյուսիս գտնվող Իրանի հողերի իրանական հայրենիքից բռնի կերպով տարանջատելուն։ Նա չգիտե՞ր, որ դրանով խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին»։

Նշենք, որ Զարիֆը նկատի է ունեցել Իրանի հյուսիս–արևելքի պատմաաշխարհագրական երկրամասը` պատմական Ատրպատականի շրջանը կամ ինչպես ասում են՝ «իրանական Ադրբեջանը»։

Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած շքերթին Էրդողանը ելույթում արտասանել էր ադրբեջանցի բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի պոեմից մի հատված` «Հարավային Ադրբեջանի» և «Հյուսիսային Ադրբեջանի» տարանջատման մասին։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031