Ա1+. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդիրներն առաջին անգամ առաջ են եկել 1918 թվականին, երբ մայիսի 26-ին փլուզվեց Անդրկովկասյան Դեմոկրատիվ Դաշտային Հանրապետությունը և հաջորդաբար հռչակվեցին Վրաստանի (մայիսի 26-ին), Ադրբեջանի (մայիսի 27-ին) և Հայաստանի (մայիսի 28-ին) հանրապետությունները:
Հայաստանի և Ադրբեջանի անկախությունների հռչակումից հետո ադրբեջանական կողմը բազմիցս փորձեր էր ձեռնարկել գրավելու Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը, որտեղ հիմնականում ապրում էին հայերը: Դա նրանց հաջողվում է 1920 թվականին, երբ սկսվում է Անդրկովկասի խորհրդայնացման գործընթացը:
Առաջինը խորհրդայնացվում է հենց Ադրբեջանը՝ ապրիլի 28-ին: Վերջինս Կարմիր բանակի հրամանատարության աջակցությամբ ՀՀ-ից պահանջում է Ղարաբաղից և Զանգեզուրից դուրս բերել զորքերը: Խորհրդային Ադրբեջանն այնուհետև պահանջներ է ներկայացնում նաև Շարուր-Ղարալագյազի գավառների նկատմամբ՝ Նախիջևանի, Օրդուբադի և Ջուլֆայի հետ միասին:
Խորհրդային Ռուսաստանի «խաղաղասիրության» արդյունքում 1921թ. մարտի 16-ին կնքած Մոսկվայի պայմանագրով Նախիջևանի մարզը և Շարուրը հանձնվում են Ադրբեջանին: Արդյունքում, Հայաստանը նոր սահման է ստանում Ադրբեջանի հետ: Ըստ հայ-ադրբեջանական հանձնաժողովի որոշման այդ սահմանը սկսվում է Ուրմիա գյուղից ու Արազդայան (Երասխ) կայարանից:
Կարդացեք նաև
Հարկ է նշել, որ Խորհրդային Հայաստանի ղեկավար գործիչներն այնքան էլ հետևողական չեն եղել սահմանային հարցերում՝ ի տարբերություն իրենց ադրբեջանցի գործընկերների, ինչի հետևանքով Հայաստանը 1922-1936թ.թ. կորցրել է իր տարածքներ մի մասը և սեղմվել 29800 քառ. կմ-ի սահմաններում:
Սակայն Արցախյան երկրորդ պատերազմից հետո երկու երկրների սահմաններում ստեղծվել այնպիսի իրավիճակ, ինչպես եղել է մոտ 100 տարի առաջ: Ադրբեջանցիները հողային նոր պահանջներ են ներկայացնում՝ առաջնորդվելով իրենց աղբյուրներով:
Ըստ մասնագետների՝ ՀՀ ղեկավարությունը, եթե կրկնի Խորհրդային Հայաստանի ղեկավարների թույլ տված սխալները և հետևողական չլինի այս հարցում, ապա հնարավոր է, որ մենք տարածքային նոր կորուստներ ունենանք:
Ի դեպ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է՝ բանակցությունների հիմքում դրվելու են 1928-29 թթ. քարտեզները։
Լուսանկարում՝ 1985թ. կազմած քարտեզում կապույտով նշված տարածքները Խորհրդային Ադրբեջանին Հայաստանի հաշվին նվիրված տարածքներն են։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: