Լրահոս
Օրվա լրահոսը

«Արժանապատվության երթն» ավարտվեց. անհնազանդության ցույցերը վաղը կշարունակվեն

Դեկտեմբեր 11,2020 17:49

Երևանում այսօր իրականացված «Արժանապատվության երթն» ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ հանրապետությունում անհնազանդության ցույցերը վաղը նույնպես կշարունակվեն:

Հիշեցնենք, մայրաքաղաքի տարբեր փողոցներից այսօր «Արժանապատվության երթ» էր սկսվել: Ցուցարարները շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ: Ցույցի կազմակերպիչը «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր կուսակցությունների միությունն է: Ցույցի մասնակիցները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ նա կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրել՝ վտանգելով Արցախի եւ ՀՀ-ի անվտանգությունը: Ցույցն ուղեկցվում էր ոստիկանների եւ ցուցարարների անընդհատ բախումներով: Ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանները ուժ էին կիրառում: Ֆրանսիայի հրապարակից էլ բերման ենթարկեցին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031