Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ եթե Հայաստանը համաձայնի միանալ տարածաշրջանային անվտանգության հարթակին, ապա նրա համար կարող է «նոր էջ բացվել», հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընդ որում Էրդողանը նշել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել ավելի վաղ Բաքվի կողմից առաջ քաշված այդ հարթակի ստեղծմանը, որի մեջ պետք է մտնեն Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և Ադրբեջանը:
«Պարոն Պուտինն այդ գաղափարին դրական է վերաբերվում: Հեռախոսազրույցում նա ինձ հարցրեց՝ ինչ կարծիք ունեմ այդ հարցում: Ես պատասխանեցի, թե այն բանից հետո, որ Ալիևը դրան դրական է վերաբերվում, կարևոր է, որ ես էլ դրական վերաբերվեմ: Այդ թեմայով անգամ Վրաստանն է մտել օրակարգ»,- ասել է Էրդողանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ