ԲՀԿ ԵՄ նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազատության հրապարակից ոստիկանության կողմից բիրտ ուժի, ծեծ ու ջարդի կիրառմամբ բերման ենք ենթարկվել ԲՀԿ ԵՄ փոխնախագահների և մի շարք երիտասարդների հետ միասին։
Այս պահին պատառոտված հագուստով և ծեծի ենթարկված երիտասարդների հետ գտնվում ենք ոստիկանության Աջափնյակի բաժանմունքում»։