Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ խաղալիքների խանութ էլ կա, լավ էլ իրար գտել են». Գեղամ Մանուկյանը՝ «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակի մասին

Դեկտեմբեր 11,2020 16:46

«Իրենք վիրտուալ Հայաստան են սարքել, նիստ են անում, որոշում են կայացնում, գումարներ են փոխանցում… Ուրիշ, որ Սուրեն Պապիկյանը կարող է շիշ բռնող Հայկ Սարգսյանով-բանով ձեւավորել ինչ-որ փոքր աջակցության հանրահավաք: Երեկ տեսա ապարանցիներից մեկին, այդ ապարանցուն ես կպատասխանեմ: Բենզինի վրա նստած ինչ-որ ենթասպա մուննաթ է գալիս կուսակցությունների վրա՝ բա գայիք առաջնագիծ… Էստեղ կանգնած տղաների 90 տոկոսն առաջնագծում էին: Պոռոտախոսներ, գումարով մարդ բերողներ, շատ քիչ մնաց, հիմա կպարզվի՝ ինչպե՞ս են մարզպետարաններին գումար հատկացրել… »,- Երեւանում ընթացող «Արժանապատվության երթի» մեկնարկին, լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետության տարբեր բնակավայրերում զուգահեռաբար ընթացող ցույցերի մասին հարցին:

Լրագրողի դիտարկմանը՝ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե ընդդիմադիրները 5 հազար դրամով մարդ են բերում ցույցին, իրենց ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին են ստիպում մասնակցել ցույցերին՝ Գեղամ Մանուկյանն առաջարկեց՝ հավաքվածներին մոտենալ եւ հարցնել:

Members of the Armenian Revolutionary federation are blocking the streets of Yerevan demanding RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation during a protest action in Yerevan, Armenia

«Արժանապատվության երթի» մի խումբ ակցիան սկսեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտից: Այս առիթով լրագրողի հարցին Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Այստեղ խաղալիքների խանութ էլ կա, լավ էլ իրար գտել են»:

Members of the Republican Party are blocking the streets of Yerevan demanding RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation during a protest action in Yerevan, Armenia

Հիշեցնենք, այս պահին, մայրաքաղաքի տարբեր փողոցներից «Արժանապատվության երթ» է սկսվել: Ցուցարարները շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ: Ցույցի կազմակերպիչը «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր կուսակցությունների միությունն է: Ցույցի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ նա Արցախի կապիտուլյացիա է ստորագրել՝ վտանգելով Արցախի եւ ՀՀ-ի անվտանգությունը: Ցույցն ուղեկցվում է ոստիկանների եւ ցուցարարների անընդհատ բախումներով: Ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանները ուժ են կիրառում: Ֆրանսիայի հրապարակից էլ բերման ենթարկեցին:

Ի դեպ, ցույցի մասնակիցներին քաղաքացիներն աջակցություն են հայտնում՝ ավտոազդանշաններով: Երթի մասնակիցները շարժվում են Մաշտոցի պողոտայով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031