Անհնազանդության գործողությունները շարունակվում են: Այս անգամ քաղաքացիները փակել են Սեւան-Երեւան մայրուղին:
Ոստիկանները հորդորում էին բացել ճանապարհը, իսկ այն քաղաքացիները, որոնք չեն ենթարկվում ոստիկանության պահանջին, բերման էին ենթարկվում ոստիկանության Չարենցավանի բաժին:
Անհնազանդության ցույցերը ցրում ու երթեւեկության կարգավորման հարցերը լուծում էր Չարենցավանի բաժնի պետը, այնտեղ էր նաեւ մարզային ոստիկանության պետը:
Բերման ենթարկվեց 2 քաղաքացի: Ճանապարհն այս պահին բաց է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ