Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Հայաստանը կկարողանա պատվով դուրս գալ այս «ոչ հեշտ» իրավիճակից: Նման հայտարարություն Լուկաշենկոն արել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հանդիպումն անցկացվում է տեսակոնֆերանսի ձևաչափով:
«Մենք բոլորս գիտենք, որ… Հայաստանը ծանր շրջան է ապրում: Եվ թույլ տվեք մեր նիստի բոլոր մասնակիցների անունից հաջողություններ մաղթել ձեզ այս ոչ հեշտ պայքարում: Մենք համոզված ենք, որ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա այս իրավիճակից»,- ասել է Լուկաշենկոն:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարը՝ արխիվային