Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

Դեկտեմբեր 11,2020 15:59

Եվրամիության կառավարությունների և պետությունների ղեկավարների հանդիպմանը համաձայնեցվել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են սահմանվում, հաղորդում է Lenta.ru-ն:

Գագաթնաժողվում քննարկման առանցքային թեմաներից մեկը եղել են Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովում: ԵՄ ղեկավարները որոշել են ընդլայնել պատժամիջոցները Թուրքիայի դեմ՝ վերջինիս անօրինական գործողությունների պատճառով:

«ԵՄ-ը հավատարիմ է մնում միության և անդամ-երկրների շահերի, ինչպես նաև տարածաշրջանային կայունության պաշտպանությանը: Այդ կապակցությամբ գագաթնաժողովը հանձնարարում է ԵՄ խորհրդին ընդունել լրացուցիչ սև ցուցակ՝ հիմնված 2019թ. նոյեմբերի 11-ի որոշման վրա»,- ասվում է փաստաթղթում:

Հիշեցնենք, նոյեմբերին Եվրախորհրդարանն ընդունել էր բանաձև՝ կոչ անելով կոշտ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031