Երեւանի տարբեր փողոցներում այս պահին կրկին «արժանապատվության երթեր» են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ցուցարարները երթերով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Members of the Republican Party are blocking the streets of Yerevan demanding RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation during a protest action in Yerevan, Armenia
Մի պահ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշուկ սկսվեց: Ոստիկանները քաշքշում էին նաեւ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանին:
Armenian opposition is conducting disobedience actions in Yerevan, blocking the streets, creating chaos, demanding the immediate resignation of the government and Prime Minister Nikol Pashinyan
Սկսված քաշքշուկի արդյունքում ոստիկանները քաղաքացիներին փորձում էին բերման ենթարկել:
Members of the Armenian Revolutionary federation are blocking the streets of Yerevan demanding RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation during a protest action in Yerevan, Armenia
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանին ոստիկանական մեքենա նստեցրին, ենթադրաբար, նրան բերման ենթարկեցին:
Members of the Republican Party are blocking the streets of Yerevan demanding RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation during a protest action in Yerevan, Armenia
Ֆրանսիայի հրապարակից քաղաքացիները մի մասն ավտոերթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:
«Հավաքվածները եկել են ասելու, որ Հայաստանը լինելու է առանց Նիկոլի, առանց «կզած» ղեկավարի»,- հայտարարեց ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ այլընտրանք չկա՝ ՀՀ քաղաքացիները կամ «դավաճանին դեմ են», կամ «դավաճանի հետ են»:
Members of the Republican Party are blocking the streets of Yerevan demanding RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation during a protest action in Yerevan, Armenia
Երթի մասնակիցները վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: