Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յունիբանկը բարձրացրել է դրամային ավանդի տոկոսադրույքը մինչև 10.25% տարեկան

Դեկտեմբեր 11,2020 15:43

Յունիբանկը բարելավել է «Դասական» ավանդի պայմանները և բարձրացրել տոկոսադրույքները՝ ՀՀ դրամի համար այն սահմանելով մինչև 10.25% տարեկան:

Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, ժամկետը` մինչև 730 օր:

«Դասական» ավանդը կարելի է ձևակերպել նաև ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով:

«Դասական» ավանդը նախատեսված է և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց համար: Ֆիզիկական անձ ավանդատուներին որպես նվեր տրամադրվում է Visa Classic կամ Visa Gold քարտ՝ կախված ներդրված գումարից, իսկ իրավաբանական անձանց՝ անվճար «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգ:

«Մեր առաջարկը կհետաքրքիր այն հաճախորդներին, որոնք ցանկանում են, որպեսզի իրենց խնայողությունները ֆիքսված բարձր եկամուտ բերեն: Մենք ձգտում ենք յուրաքանչյուր հաճախորդին առաջարկել գումարի ներդրման իր համար ամենաշահավետ տարբերակը: Հաճախորդը կարող է նախապատվությունը տալ բարձր տոկոսադրույքով ավանդին, կամ ընտրել ավանդ ավելի ճկուն պայմաններով, որոնք թույլ են տալիս արագ կառավարել գումարը», – ասում է Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

Յունիբանկի «Ճկուն» ավանդը հնարավորություն է տալիս օգտվել լրացուցիչ հնարավորություններից. համալրել գումարը, փոխարկել արժույթն ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև՝ կատարել մասնակի կամ ամբողջական հետ կանչում տոկոսների պահպանման հնարավորությամբ` ավանդային պայմանագրի գործողության 181-րդ օրից սկսած:

Բանկային ավանդները գումարը պահելու և եկամուտ ստանալու հուսալի, շահավետ և ապահով տարբերակ են: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն՝ 2020թ.-ի դեկտեմբերի 1-ից երաշխավորված ավանդների սահմանաչափերը բարձրացվել են: Միայն դրամային ավանդի դեպքում այն կազմում է 16 միլիոն դրամ, արտարժութային ավանդի դեպքում` 7 միլիոն դրամ:

Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031