Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, հաղորդում է lenta.ru-ն:
«Դու իրավունք չունես կանգնել և ասել, որ դա (Ղարաբաղը-խմբ.) պետություն է՝ ելնելով քո ժողովի որոշումից: Նման վճռականություն անգամ Փաշինյանը չի ունենում, իսկ դու փորձում ես անցկացնել»,- ասել է էրդողանը՝ հավելելով, որ Մակրոնն այդպես էլ քաղաքականություն չսովորեց:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ