Քաղաքացիական անհնազանդության գործողությունները շարունակվում են: Ցուցարարները փակել են Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկը, երթեւեկությունն այդ հատվածում կաթվածահար է:
Փակ է նաեւ Մոլդովական-Թոթովենց փողոցների խաչմերուկը: Ոստիկանությունը հորդորում է մարդկանց դուրս գալ փողոցի երթեւեկելի գոտուց՝ զգուշացնելով, որ այդ քայլով խախտում են այլոց իրավունքները: Իսկ ակտիվիստները հորդորում են անցորդներին, քաղաքացիներին դուրս գալ մեքենաներից ու միանալ իրենց. «Ոնց որ մի օր Շուշին տրվեց, այնպես էլ մի օր Սյունիքն է տրվելու»: Քաղաքացիները վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան»:
Ինչպես հայտնի է, այս բողոքի ցույցերով մարդիկ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք մինչեւ երեքշաբթի ժամը 12-ը ժամանակ էին տվել վարչապետին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ