Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անհետ կորած անձանց ընտանիքի անդամների բուժօգնության ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը

Դեկտեմբեր 11,2020 14:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում:

Այսինքն բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։

Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և դիմումը ուղարկեն [email protected] հասցեին:

Անհրաժեշտ փաստաթղթերն են`

-Անձնագրի պատճեն

-Անհետ կորածի տվյալներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ)

-Բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք

-Հասցե

-Հեռախոսահամար

Այլ մանրամասներ ճշտելու համար կարող եք զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031