«Այստեղ որոշակի պետական գաղտնիք պարունակող հանգամանքներ կան, եւ դրա հետ կապված՝ չեմ կարող հարցին պատասխանել: Մենք նման գործընթաց, կարող եմ ասել, սկսել ենք, բայց գործընթացն այս պահին նպատակահարմար չէ իրականացնել»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունն Արցախի անկախության ճանաչման բանաձեւ պատրաստվո՞ւմ է բերել խորհրդարան՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Եթե քաղաքական միավորը պատասխանատու միավոր է, պատասխանատվություն է կրում երկրի ճակատագրի եւ այս իրավիճակի համար, մենք չենք կարող անել քայլեր, որոնք կվտանգեն որեւէ մեկի կյանքը կամ որեւէ գործընթաց: Բայց իմացեք, որ մենք շուրջ մեկ ամիս զբաղվել ենք դրանով: Դա գաղտնի գործընթաց է եղել, եւ գործընթացներ են եղել համապատասխան մարմինների հետ»,-հավելեց Մարուքյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ