Լրահոս
Օրվա լրահոսը

«Բայց նախ՝ հայ եմ եւ ամեն բանե առաջ՝ ազգիս զինվորն եմ. չխոսե՞նք, փողը, պաշտոնը պաշտե՞նք, «ախռանաներով» ման գա՞նք»

Դեկտեմբեր 11,2020 13:20

Կանադահայ ներդրող, արցախյան պատերազմի մասնակից Հրաչ Ջաբրայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Խորհուրդ կըտամ ձեզ եղեք զուսպ, ձեզ վայել չի, տնօրեն մարդ եք, ներդրող եք, բիզնեսմեն եք…»: Այո, ներդրող եմ եղել, տնօրեն եմ, գործարար եմ, հանդիպել եմ նախագահների հետ, բազմիցս, վարչապետերի հետ, բազմիցս, գործարարների հետ, միլիոնավոր դոլարներ ներդրում եմ բերել Հայաստան… միջազգային ատյաններում բազմիցս ներկայացրել եմ հայրենիքս…

Բայց նախ՝ հայ եմ, հայ մոր զավակ եմ, հայ կնոջ ամուսին եմ, հայ ընտանիքի հայր եմ, աղքատ հայի կողքին եմ, վշտի տեր հայ եմ եւ ամեն բանե առաջ՝ ազգիս զինվորն եմ… եւ երբեք չեմ ընդունել ազգիս դեմ դավաճանությունը…

Ոչ փողի, ոչ պաշտոնի, ոչ ալ խոստումների դեմ չեմ զիջելու պայքարս… հանուն հողին ու հային…

Խնդրում եմ ձեր (ոմանց) չափանիշներով չչափել զիս… ես հանքավայր չեմ թալանել, ես գործավորներիս բաժինը չեմ կերել, ինձ ոչ փողն է հետաքրքրում, ոչ պաշտոնը, ոչ էլ փառքը…

Ինձ իմ հայրենիքի վիշտն է տանջում… եւ պայքարը շարունակվելու է ներքին կեղտի դեմ եւ արտաքին թշնամու դեմ…

Վերջ տվեք ինձ նամակներ ուղարկել եւ խորհուրդ տալ՝ զուսպ մնալ, դուք չեք հասկացել մեզ… Ինչ անենք, չխոսե՞նք, փողը, պաշտոնը պաշտե՞նք, «ախռանաներով» ման գա՞նք…

ՈՉ: Հանուն հողին ու հային, գնացինք առաջ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031