Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի տարբեր մասեր միաժամանակ կարող են տարբեր բաներ պահանջել». «Իմ քայլի» պատգամավոր

Դեկտեմբեր 11,2020 12:12

«Ինձ համար իրենք ժողովրդի մի հատվածն են»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր պատասխանելով հարցին, թե վարչապետի հրաժարականը պահանջողները ժողովրդի մի մասը չե՞ն՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նա լրագրողներին հորդորեց հարցերը քառօրյայի օրակարգի շուրջ ձեւակերպել:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս անդրադառնալով իր հրաժարականի պահանջով բողոքի գործողություններին՝ նշել էր, թե հրապարակում չգտնվող քաղաքացիներն էլ են ժողովրդի ծանրակշիռ հատված:

«Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ ի պատասխան նշյալ հարցին ասաց. «Կարծում եմ՝ հարցին տարբեր արձագանքներ են եղել: Ո՞վ է ժողովուրդը սահմանումը եւ ժողովրդի քաղաքական կամքը ձեւավորելու միակ ձեւը պարզ կարելի է տեսնել սահմանադրությունում: Դրա ձեւավորման երաշխիքն ընտրություններն են: Ժողովրդի տարբեր մասեր միաժամանակ կարող են տարբեր բաներ պահանջել: Դա ստուգելու միակ ձեւն ընտրություններ են»:

 

Այնուհետեւ «Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ կա՞, ձեզ համար արժեքավո՞ր է չորս նախագահների, կաթողիկոսների, ընդդիմադիրների, քաղաքացիների կողմից վարչապետի հրաժարականի պահանջը» հարցին էլ Համազասպ Դանիելյանն այսպես պատասխանեց. «Ինձ համար արժեքավոր է ՀՀ ամեն քաղաքացու պահանջն ու ակնկալիքը, հատկապես եթե խոսում ենք այն քաղաքացիների մասին, որոնք այդ պահանջները ներկայացնում են հենց իրենցով, այլ ոչ թե տարբեր հանգամանքներով պայմանավորված»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031