Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր լուռ համաձայնությամբ ձեր գործընկերը հայտարարում է հաղթող կողմի հետ պարտվողի կարգավիճակում երկխոսելու անհրաժեշտության մասին. «Իմ Ձայնը»

Դեկտեմբեր 11,2020 12:25

«Իմ Ձայնը» նախագծի կողմից ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ուղարկվել է հետևյալ նամակը

Անհատական ձայնը շատ կարևոր է

Երկու օր առաջ ձեր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես…

Հայտարարությունից հետո երկու օր շարունակ ձեր խմբակցության բոլոր պատգամավորները լուռ են։

Դուք կիսո՞ւմ ենք նրա կարծիքը, որ մեր ազգը պարտվել է թե՛ հոգեպես, թե՛ բարոյապես։ Դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում, դուք հասկանո՞ւմ եք, որ նման բան ուղղակի չի կարելի ասել՝ մանավանդ ԱԺ ամբիոնից։ Դուք հասկանո՞ւմ եք, որ դա ամենամեծ նվերն է Ադրբեջանին։ Դուք կիսո՞ւմ եք ձեր թիմակցի կարծիքը։

Ձեր լուռ համաձայնությամբ ստորագրվեց Հայաստանի կապիտուլյացիան։ Ձեր լուռ համաձայնությամբ ժամանակին չկանգնեցվեց պատերազմը, ինչը կփրկեր հազարավոր կյանքեր։ Ձեր լռությամբ բազմաթիվ մարդիկ շարունակում են մնալ գերության մեջ։

Այժմ ձեր լուռ համաձայնությամբ ձեր գործընկերը հայտարարում է հաղթող կողմի հետ պարտվողի կարգավիճակում երկխոսելու անհրաժեշտության մասին։ Եվ չկա ձեզանից որևէ մեկի արձագանքը։

Ի՞նչ է նշանակում ձեր լռությունը։ Արդյոք, կիսո՞ւմ եք ձեր գործընկերոջ՝ վաղվա քրեական գործի հիմք հանդիսացող հայտարարությունը։ Դո՞ւք էլ եք ձեզ բարոյապես և հոգեպես պարտված զգում։ Դո՞ւք էլ եք պատրաստ ծնկի գալ ադրբեջանցիների առջև։ Թե՞ սա ձեր իշխանության հավաքական քաղաքականությունն է։

Եթե չեք կիսում ձեր գործընկերոջ տեսակետը՝ թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես քաղաքացի, պետք է հնչի ձեր կոշտ արձագանքը: Անհատական ձայնն այս դեպքում շատ կարևոր է։

«Իմ Ձայնը» նախագիծ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031