Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նվազագույնը՝ նվերների 2500 փաթեթ. մեկնարկել է «Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» նախաձեռնությունը

Դեկտեմբեր 11,2020 12:05

Հայաստանում մեկնարկել է «Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» նախաձեռնությունը, որի նպատակն է իրագործել ամբողջ Արցախի, այդ թվում՝ Շուշիից, Հադրութից և օկուպացված այլ տարածքներից տեղահանված երեխաների ամանորյա երազանքները:

Հարյուրավոր արցախցի երեխաներ նամակներ են գրել Ձմեռ պապիկին՝ հայտնելով իրենց ամանորյա ցանկություններն ու երազանքները: Նամակներն ընդունվել են մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը:

Նախաձեռնությանը միանալու կոչին արձագանքել են բազմաթիվ մարդիկ տարբեր երկրներից, որոնց շնորհիվ հավաքագրվել է շուրջ 22 հազար ԱՄՆ դոլար՝ երեխաների երազանքներն ի կատար ածելու համար: Նվիրատվությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ:

«Այս նախաձեռնության շրջանակում նպատակ ունենք գնել նվազագույնը 2500 նվերների փաթեթ հենց Արցախում բնակվող երեխաների համար, ինչպես նաև նրանց համար, ում գաղտնի Ձմեռ պապիկները դեռ չեն հայտնվել: Հիմնականում երեխաները ցանկացել են գրենական պիտույքներ, հագուստ, խաղալիքներ, սպորտային սարքավորումներ և այլն»,- ասում է նախաձեռնության համահիմնադիր Դիանա Պետրոսյանը:

Նախաձեռնությունն արդեն իսկ հաջողել է, քանի որ առաջին իսկ օրից նրանց են միացել ինչպես անհատ բարերարներ, այնպես էլ կազմակերպություններ Հայաստանից, արտերկրից և Սփյուռքից:

«Արցախի հազարավոր երեխաների համար, որոնք սարսափելի պատերազմի հետևանքով, ստիպված են եղել լքել իրենց տները, իսկ ոմանք կորցրել են իրենց հարազատներին, սա լինելու է իրենց կյանքի ամենատխուր Ամանորը: Նրանց կյանքում մի փոքր ուրախություն բերելու նպատակով, մենք որոշեցինք մեկնարկել այս նախաձեռնությունը, որն անմիջապես դրական արձագանք ստացավ: Օր-օրի աճում է արցախցի երեխաների համար նվերներ ուղարկող մարդկանց թիվը: Մենք շատ շնորհակալ ենք և ուրախ, որ մեր նախաձեռնությունն աջակցությունն է ստանում»,-ասում է նախաձեռնության համահիմնադիր Մարգարիտա Վարդանյանը:

«Գաղտնի Ձմեռ պապիկների» գրանցումն ու նվերների հավաքագրումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը: Նվիրատվություն կատարելու համար «Ձմեռ պապիկները» պետք է հետևյալ հղումով ընտրեն արցախցի երեխաների նամակներից որևէ մեկը:

Նվերներն արցախցի փոքրիկներին հանձնելու նպատակով նախաձեռնության անդամներն անձամբ կայցելեն Արցախ դեկտեմբերի 20-ից մինչև տոների ավարտն ընկած ժամանակահատվածում:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031