7 տարի առաջ ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը հետևել իր օրինակին: Նման բովանդակությամբ բանաձև է ընդունվել Քաղաքային խորհրդում, որը ներկայացրել է խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը:
Ներկայացնելով իր բանաձևը՝ Քրեքորյանը նշել է, որ Արցախի բնիկ ժողովրդի անկախության համար պայքարը զուգահեռներ ունի ԱՄՆ հիմնադրման պատմության հետ: «Արցախի ժողովուրդը խիզախորեն պայքարել է՝ հիմնելու ժողովրդավար ազգ, որը հավատարիմ է ազատության և ինքնորոշման արժեքներին, այնպես, ինչպես կռվում էին հայրենասերները Բրիտանական Կայսրության դեմ՝ ստեղծելու այն սահմանադրական ժողովրդավարությունը, որը մենք փայփայում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում,- ասել է Քրեքորյանը:- ԱՄՆ-ը և ազատասեր ժողովուրդները պետք է աջակցեն Արցախի խիզախ և վճռական ժողովրդին՝ ճանաչելով նրա անկախությունը և միաժամանակ ամուր կանգնելով թուրք և ադրբեջանցի բռնապետերի դեմ, որոնք փորձում են ուժով տապալել ժողովրդավարությունը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ