Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տալիս ասում է հետևյալ միտքը, մեջբերում եմ բառացի. «Ձեր (վարչապետի) հրաժարականն են պահանջում ամենակարևոր մարզերի ամենակարևոր քաղաքների քաղաքապետերը, ավագանիները»: Մեջբերման ավարտը:
Որպես Արմավիրի քաղաքապետ հարց ունեմ ԱԺ հարգելի պատգամավորին. պարոն Մարուքյան, այդ ի՞նչ մեխանիզմով է որոշվում՝ որն է Հայաստանի Հանրապետության ամենակարևոր մարզը, ամենակարևոր քաղաքը, և ինչո՞վ են, օրինակ՝ Ձեր կողմից ենթադրաբար հիշատակվող քաղաքները ավելի կարևոր Արմավիր քաղաքից:
Հ.Գ. Հարցի այլ մանրամասների մեջ չխորանալով նշեմ, որ ինձ համար Հայաստանի Հանրապետության ամենակարևոր քաղաքը Արմավիրն է, իսկ Արմավիրի քաղաքապետի դիրքորոշումը Էդմոն Մարուքյանի բարձրացրած հարցի շուրջ հայտնի է բոլորին»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է այդ գրառմանը. «Արմավիր քաղաքը մի քաղաքապետ ունի, որը կամուֆլյաժով պատերազմում ֆոտոսեսիաներ էր անում, վստահ եմ՝ հիմա թափ-թազա պահել է զգեստապահարանում, պատերազմը պարտված, Հայաստանին ու Արցախին արժանապատվությունից զրկած իշխանության հերթական ցուցամոլ կադրն է ու դեռ թույլ է տալիս իրեն ոտք գցել այսօր Սյունիքի մարզում զենք բռնող, ադրբեջանցու հետ կռիվ տվող ու պետական սահման գծող համայնքապետերի հետ:
Կարդացեք նաև
Խորհուրդ կտամ այդ քաղաքապետին գնալ և աղոթել Սյունիքի համայնքապետերի համար և լուրջ մարդկանց զրույցներին ու գործերին չխառնվել»: