Sputnik Արմենիա. Ընդդիմադիր կուսակցությունների կողմից ժամանակավոր կառավարության ղեկավար առաջադրված, նախկին վարչապետ, ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
Մամուլում այս մասին տարածված տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Վազգեն Մանուկյանը։
«Երբ ինքը Հայաստանում է լինում, մենք պարբերաբար հանդիպում ենք»,– հավելեց Մանուկյանը։