Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքների ականազերծումը:
Սակրավորները Ստեփանակերտի օդանավակայանի տարածքներից մեկի ականազերծման ժամանակ գործարկել են «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիր: Դրա կիրառումն ապահովում է անձնակազմի լիակատար անվտանգություն եւ թույլ է տալիս մեծացնել տարածքներում պայթյունավտանգ առարկաների մաքրման աշխատանքի արդյունավետությունը:
Միաժամանակ մեկ օրում ինժեներահետախուզական եւ ականազերծման աշխատանքներ են կատարվել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի երկայնքով գազամուղի ուղղությամբ եւ Ստեփանակերտի Աջափնյակ փողոցի շրջանում:
Ինժեներային ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ ականազերծել են 80 հեկտար տարածք, 24,8 կմ ճանապարհ, 168 շենք-շինություն եւ սոցիալական նշանակության 6 օբյեկտ: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է 4577 պայթյունավտանգ առարկա:
Կարդացեք նաև
Լքված կամ չաշխատած պայթյունավտանգ զինամթերքը տեղափոխվում է հատուկ կահավորված պոլիգոն եւ ոչնչացվում է: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ պահպանելով անվտանգային բոլոր պայմանները:
Ականազերծման աշխատանքներին մասնակցող զինծառայողները ապահովված են սակրավորի ժամանակակից պաշտպանիչ հագուստով եւ իրենց զինանոցում ունեն պայթյունավտանգ առարկաների որոնման միջոցներ՝ ИМП-С2 եւ ИНВУ-3М ականաորսիչներ:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցադրում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական եւ ինժեներական ենթակառուցվածքների օբյեկտները:
Ռուսական խաղաղապահների աջակցությամբ ռազմական գործողությունների հետեւանքով տուժած շրջաններում շարունակվում է կենսապահովման համար անհրաժեշտ ինժեներական կոմունիկացիաների վերականգնումը: Մեկ օրում վերականգնվել է 2 հենասյուն, էլեկտրամատակարարման 1 կմ հաղորդագիծ եւ Լիսոգորսկ բնակավայրի շրջանում՝ 1,2 կմ փոխարինող գազախողովակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ