Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «17 տարի շարունակ «Օտար, ամայի ճամփեքի վրա» և «Մերոնք» հաղորդումները համագործակցել են ՀՀ ԱԳՆ-ի հետ և միասին իրականացրել բազմաթիվ ծրագրեր:
ՀՀ ԱԳՆ-ն իրավամբ կարելի է համարել մեր հեռուստանախագծերի աջակիցն ու համահեղինակը, քանի որ առանց այդ պետական հաստատության օժանդակության, մենք չէինք կարողանա կյանքի կոչել այն հսկայածավալ ծրագրերը, որոնք դիտում են հայերն ամբողջ աշխարհում:
Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը ԱԳՆ բոլոր նախարարներին, դեսպաններին և աշխատակիցներին, այդ 17 տարիների համատեղ աշխատանքի համար:
Այսօրվանից «Համահայկական աշխարհագրականը» դադարեցնում է իր համագործակցությունն ԱԳՆ-ի հետ: Կարծում եմ, այնտեղ միայն ուրախ կլինեն, քանի որ ես համարձակվելով պատասխանել Ալիևին խախտեցի այսօրվա հայկական դիվանագիտության սկզբունքները»:
Կարդացեք նաև