Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«2.5 տարի անց ինչո՞վ են լրագրողները սկսել սպառնալ 5-րդ հարկում պինդ փակված վարչապետի անվտանգությանը». «Հրապարակ»

Դեկտեմբեր 11,2020 10:50

Կառավարությունն այլեւս առաջվանը չէ։ Վաղուց չէինք եղել գործադիրի նիստին, երեկ եղանք, ու անմիջապես աչքի զարնեցին փոփոխությունները, որոնք, հաստատ, դեպի լավը չէին։ Նախ՝ կառավարության շենքը դրսից մի քանի շերտով շրջապատել էին ոստիկանները։ Ներսից էլ լուսամուտները պատել էին ճաղավանդակներով, որ եթե հանկարծ ցուցարարներին հաջողվի ճեղքել մահակներով ու վահաններով զինված ոստիկանական պատնեշը եւ կոտրել լուսամուտները, միեւնույն է՝ ներս մտնել չկարողանան։ Հայաստանում «ժողովրդավարությունը» երբեք այսքան վանդակապատ չի եղել։

Շենքի ներսում եւս պատկերը, մեղմ ասած, հուսադրող չէր։ Նախ, փոփոխություններ էին կատարվել լրագրողների «աշխատանքային միջավայրում»։ Մեզ այլեւս չի թույլատրվում բարձրանալ եւ կանգնել կառավարության նախասրահի աստիճանների վրա, որտեղից ավելի հեշտ էր մեզնից ճողոպրող նախարարներին «որսալը»։ Ասացին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Թե 2.5 տարի անց ինչով են լրագրողները սկսել սպառնալ 5-րդ հարկում պինդ փակված վարչապետի անվտանգությանը, այդպես էլ ո՛չ անվտանգության ծառայությունից, ո՛չ լրատվական վարչությունից հոդաբաշխ պատասխան չստացանք։ Թերեւս նաեւ այդ առիթից օգտվելով՝ նախարարների եւ մյուս պաշտոնյաների մեծ մասը ընդամենը մի քանի րոպե տեւած կառավարության նիստից հետո, բառի բուն իմաստով, ճողոպրեց ետնամուտքով՝ չպատասխանելով մեր ոչ մի հարցի։

Նիկոլ Փաշինյանին դեռ «մեծարգո պարոն վարչապետով» դիմող Սուրեն Պապիկյանին, օրինակ, ուզում էինք մի քանի հարց ուղղել, սակայն նա հրթիռի արագությամբ փախավ մեր տեսադաշտից այնպես, որ չհասցրինք անգամ դեմքի արտահայտությունը ֆիքսել՝ արդյոք գո՞հ էր կատարվածից, որ Արցախի 80 տոկոսը չկա, իսկ իր պատասխանատվության ներքո գտնվող Սյունիքի մարզից էլ թշնամին ամեն օր մի կտոր հող է մեզնից խլում։ Եվ մեկը չկա պատկան մարմիններից, որ դրանց հետ մղի կամ հետները բանակցի եւ թույլ չտա, որ Հայաստանը մաս-մաս հանձնենք թշնամուն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031