Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի զորո՞ւ է լինելու ՀՀ վարչապետը ոչ միայն հռետորական մակարդակում հնչեցնել պատասխան, այլ քաղաքական առարկայական՝ պատասխանատվության հարց դնելով ԱՊՀ ղեկավարների առաջ. «Ժամանակ»

Դեկտեմբեր 11,2020 10:23

Դեկտեմբերի 18-ին հեռավար եղանակով տեղի է ունենալու ԱՊՀ պետությունների ղեկավարների տարեվերջյան վեհաժողով, որի մասին որոշումը կայացրել են կազմակերպության արտգործնախարարները: Նրանք հավանություն են տվել նաև ԱՊՀ 2021-25 թվականների զարգացման և ռազմական գործակցության հայեցակարգերին:

Ի զորո՞ւ է լինելու Հայաստանի վարչապետը ոչ միայն զուտ հռետորական մակարդակում հնչեցնել պատասխան, այլ քաղաքական առարկայական՝ պատասխանատվության հարց դնելով այդ կառույցի ղեկավարների առաջ: Ի դեպ, այդ իմաստով ԱՊՀ նիստը գործնականում կվերածվի նոր իրավիճակում քաղաքական քննության: Միևնույն ժամանակ, այդ հայտարարությունները, անշուշտ, նոր չեն, առաջին անգամը չեն, դրանք հնչում են տարիներ շարունակ: Եվ այստեղ մեկ այլ հարց է նաև, թե ինչո՞ւ այդ հարցերը Երևանը հատուկ քննարկման առարկա չի դարձրել այն, այսպես կոչված, բլոկներում, որի անդամ է Հայաստանն իր սուվերեն տարածքով: Ինչո՞ւ Ալիևը երբեք չի ստացել համարժեք կոշտ արձագանք թե՛ ԱՊՀ-ից, թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵՏՄ-ից: Հնարավո՞ր է պատկերացնել, թե ինչ արձագանք կլիներ, եթե այդպիսի հավակնություններ հնչեին, օրինակ, ՆԱՏՕ անդամ պետության սուվերեն տարածքի նկատմամբ: Ի դեպ, մեկ այլ առանձին հարց է նաև այն, թե այդ առնչությամբ, բացի Հայաստանի իշխանությանն ուղղված միանգամայն արդարացի պահանջներից ու հարցադրումներից, Հայաստանի ընդդիմությունն ինչ պահանջներ ու հարցադրումներ ունի, այսպես ասած, բլոկային դաշնակիցների նկատմամբ: Վերջին հաշվով, քաղաքական պատասխանատվությունն ու հարցադրումների սկզբունքայնությունը չպետք է տարբեր լինի՝ ելնելով կարգավիճակից: Առավել ևս, որ այսօրվա ընդդիմության մի զգալի մասը օրվա իշխանությանը պարբերաբար մեղադրել է հենց նաև այդ բլոկային հարցերում ընդդիմություն եղած ժամանակ արտահայտած մտքերը իշխանություն դառնալուց հետո արագորեն փոխելու համար:

Արամ ԱՄԱՏՈւՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031