Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը ԼՂ հակամարտության գոտու կարիքների գնահատում կիրականացնի. «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 11,2020 09:19

«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դուջարիչը լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանել է ԼՂ-ում ՄԱԿ-ի ներգրավվածության մասին հարցին, ուր նշել է, որ ՄԱԿ-ի կառույցների ներգրավման մեջ չկան խոչընդոտներ, սակայն որոշ հարցեր դեռևս մշակման փուլում են:

Նա կրկին ընդգծել է ՄԱԿ-ի պատրաստակամությունը՝ հայկական և ադրբեջանական կողմերին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին:

«Մեր OCHA-ի գործընկերները (Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակ) և ՄԱԿ-ի այլ համապատասխան գործակալություններ և մարմիններ աշխատում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ` Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում նախնական անկախ միջգերատեսչական գնահատում իրականացնելու համար, որպեսզի հստակ պատկերացում կազմվի տեղում մարդասիրական և ցանկացած այլ կարիքների վերաբերյալ:

Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ բոլոր համապատասխան դերակատարողները լիովին համագործակցեն մեզ հետ` անխոչընդոտ մուտքն ապահովելու և առաքելությունն առաջ շարժելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակը:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Կարծում եմ ՄԱԿ-ի համապատասխան կառույցի ղեկավարին պետք է առաջարկել ուսումնասիրություններ կատարել և որոշել ինչով կարելի է օգնել Սիրիայի իսլամիստական կազմակերպությունների անդամներին,որպեսզի նրանք մի քանի հազար դոլարի համար գործիք չդառնան թուրք-ադրբեջանական և այլ ուժերի համար ու վերընկնեն իրենց տներում և թնդանոթի միս չդառնան:ՄԱԿ-ի քար լռության արդյունք են նաև Սիրիայի կործանիչ պատերազմը և իսլամիստական կազմակերպությունների առաջացումը….,այնպես,որ ՄԱԿը մտորելու բաներ շատ ունի…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031