Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը ժառանգել է պատերազմով եւ դիվանագիտական պատերազմով հաղթանակներ, ուներ հոյակապ ժառանգություն». Մամիջանյան

Դեկտեմբեր 11,2020 09:07

Երեկ կառավարության շենքի առջեւ ընդդիմությունը բողոքի ցույց էր կազմակերպել: Պաստառների վրա տեղադրվել էին իշխանություններին սատարող ֆեյքերի օգտանունները: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ազատ, անկախ, հզոր Հայաստան չի ուզում ստեղծել, նա «ֆեյքահայաստանի» իշխանավորն է. «Քանի որ իրեն սատարողները հիմնականում համացանցային ֆեյքերն են, մենք որոշել ենք իր փոխարեն իր աջակիցների հանրահավաքը կազմակերպել: Սա երեւի ամենաանկեղծ ցույցն է, ոը եղել է վարչապետի համար…Ինքը մտնում է լայվ ու գիտի, որ այն սրտիկները, որ իրեն դնում են, իրական են եւ եթե պարոն Փաշինյանը ինքը տեղյակ չի դրանից, եկել ենք իր աչքերը բացելու, չնայած գիտենք, որ ինքն անձամբ դա կազմակերպում է»:

Մամիջանյանը խոսեց Հայկ Սարգսյանի կազմակերպած «5000 դրամանոցների ցույցերից: Հարցին՝ ձեր ցույցերին ինքնակա՞մ են գալիս՝ Մամիջանյանը պատասխանեց. «Եթե այստեղ գտնեք գոնե մեկ մարդու, որը կասի, որ բացի սուրճից ես իրեն որեւէ բան հյուրասիրել եմ, ես կթարգեմ զբաղվել քաղաքականությամբ»:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ Մամիջանյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը Փաշինյանին թողել էր հոյակապ ժառանգություն. «Նիկոլ Փաշինյանը ժառանգել է պատերազմով եւ դիվանագիտական պատերազմով հաղթանակներ, ուներ հոյակապ ժառանգություն ու ոչ մեկն իրեն չէր խնդրել սկսել զրոյական կետից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031