Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն Էրդողանի երազանքն է ավարտին հասցնել Էնվեր փաշայի՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի գործը. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 11,2020 08:30

«1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արցախի անկախության հանրաքվեն, որի արդյունքում արցախցիների 99․8 տոկոսը կողմ քվեարկեց անկախությանը։

Ուղիղ 15 տարի անց՝ 2006 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացվեց Արցախի Հանրապետության առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։

Արցախում Սահմանադրության ընդունման օրը տոնական է եւ ոչ աշխատանքային, բայց ոչ այս տարի… Այս անգամ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության ընդունման օրը Բաքվում անցկացվեց «Հաղթանակի զորահանդես»։

«Այսօր Էնվեր փաշայի հոգու լուսավորվելու օրն է»,- ասել է մերօրյա սուլթանը Բաքվի զորահանդեսի ժամանակ։ Փաստորեն Էրդողանի երազանքն է ավարտին հասցնել Էնվեր փաշայի՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի գործը։ Այս ամենի համատեքստում պարզապես անիմաստ է հույս ունենալ, որ հնարավոր է թուրք եւ նրա «փոքր եղբայր ադրբեջանցու» հետ որեւէ կառուցողական զրույց ունենալ։ Յաթաղանն օդում է։ Մեզ մնում է կամ բռնել յաթաղանը բարձրացրած ձեռքը, կամ…

Չափազանց ծանր է հայրենիքի կորստի ցավը, քանի որ Ադրբեջանի վերահսկման տակ անցած Արցախի շրջանները միայն տարածք չէին։ Մեզ համար այն սուրբ հող է, քանի որ նրա ամեն մի կտորը ներծծված է հայորդիների արյամբ։ Ծանր է շնչում Արցախի հողը, որովհետեւ նրա վրայով արդեն քայլում է թշնամին…»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Էրդողանին պետք է հիշեցնել ինչպես է ավարտվել էնվեր փաշայի կյանքը…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031