Լրահոս
Օրվա լրահոսը

«130 միլիոն տվել են, չորս հատ սամալյոտ են բերել սելֆիի համար… պիտի պատասխան տան». Գագիկ Ծառուկյան

Դեկտեմբեր 10,2020 23:59

«Այս իրավիճակով, կառավարության այս կազմով, նույնը լինելու է մեզ հետ, ինչ Արցախի հետ տեղի ունեցավ»,- մի քանի հեռուստաընկերությունների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Այն հայտարարություններին, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քիչ մարդ է փողոց դուրս գալիս, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց՝ մարդիկ սգի մեջ են. կգա ժամանակը, և բոլորն էլ դուրս կգան:

Գագիկ Ծառուկյանի վստահեցմամբ՝ կառավարումն է սխալ եղել. անփորձ մարդկանց բացթողումը: Նա մտահոգություն հայտնեց, որ բանակցությունների մասին տեղեկություններ չէին տալիս հանրությանը ու վրդովվեց. «Ասում էր՝ սուրճ ենք խմել, կոնսուլտացիա ենք արել: Այ ձեր ցավը տանեմ, դուք ձեր բանակցությունը պետք է անեիք, օրակարգը պիտի լիներ Արցախի միջազգային ճանաչման հարցը»:

Ըստ նրա՝ Տավուշում տեղի ունեցածը Ադրբեջանը պատերազմ սկսելու առիթ դարձրեց. «Տավուշում մի մեքենայի՝ Ուազիկի պատմությունը բարդացնել, եսիմ  ինչ սարքել, հարյուր հոգու պարգևատրել, թե հաղթանակ էր, դա թշնամու համար պատերազմ սկսելու պատճառ դարձավ»:

Հարցին՝ ինչու՞ առաջադրեցին Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Վազգեն Մանուկյանը եղել է առաջին վարչապետը, պաշտպանության նախարարը, ինքը ճգնաժամային վիճակներին ծանոթ է և կարող է դուրս գալ, դրա համար էլ իմ համաձայնությունը տվել եմ»: Հարցին՝ իսկ ինչո՞ւ իր թեկնածությունը չառաջադրեց, նա պատասխանեց. «Դա այս պահի համար իմ անձնական որոշումն է եղել, իսկ հետագայում ինձ թվում է առիթ կլինի, ժամանակը կլինի, կխոսենք»:

Մեր կրած պարտության պատճառների մասին խոսելով՝ Գագիկ Ծառուկյանն ասաց՝ կամ չեն հասկացել,  չեն տիրապետել իրականությանը, կամ հատուկ են արել: Նրա համոզմամբ՝ դատարկ խոսելով, հեքիաթ պատմելով երկիր չես կարող կառուցել: Նրա փաստմամբ՝ աշխարհում չկա մի երկիր, որ այսպիսի պարտություն, խայտառակ կապիտուլյացիայի ենթարկված, այսքան զոհեր տված մի ուժ դրանից հետո փորձի մնալ իշխանության: Նա վրդովվեց. «130 միլիոն տվել են չորս հատ սամալյոտ են բերել սելֆիի համար, թող տրամադրեին երկու դիվիզիոն «ՏՈՐ» բերեին, ամբողջ օդը փակվեր…պիտի պատասխան տան, չհասկացա, բա այս խայտառակ պարտությունը, զոհերը, ո՞ւմ վրա են մնալու»:

Նա զգուշացրեց, եթե այս իշխանությունը մնա, Սյունիքն էլ ենք կորցնելու. «Ոչ մի ներդրող չի լինելու, կորցնելու ենք Սյունիքը: Եթե բանակցող չունես, թիկունք չունես….Սոթքում տեսեք, թուրքը եկել, կանգնել է, ասում է՝ մի երկու կիլոմետր էլ հետ գնացեք: Հո մենք անտեր չե՞նք, թուղթ եք ստորագրել….. Այսօր թույլ մարդուն այսօր ոչ մեկ բանի տեղ չի դնում: Այսօր ուժեղի հետ են հաշվի նստում, կամ որ հետդ ուժ է լինում: Իսկ մենք մեր գործընկերներին, դաշնակիցներին վանեցինք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031